Էմմա Իհրեր
Էմմա Իհրեր գերմ.՝ Emma Ihrer[1] | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1857[2][3] |
Ծննդավայր | Kłodzko, Լեհաստան[4] |
Մահացել է | հունվարի 8, 1911[2][3] (54 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | Սոցիալիստների հուշահամալիր |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և խմբագիր |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Emma Ihrer Վիքիպահեստում |
Էմմա Իհրեր (գերմ.՝ Emma Ihrer հունվարի 3, 1857[2][3], Kłodzko, Լեհաստան[4] - հունվարի 8, 1911[2][3], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), գերմանացի քաղաքական գործիչ և արհմիութենական շարժման ակտիվիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոշկակարի դուստր է։ Էմման, ամուսնացել է դեղագործ Էմմանուել Իհրերի հետ, որն իրենից 22 տարի մեծ էր և տեղափոխվել է Բեռլին։ 1881 թվականին Բեռլինում սոցիալիստուհին և ֆեմինիստուհին հիմնադրել է «Կանանց աշխատավորներին օգնություն ցուցաբերող կանանց միությունը»։ 1885 թվականին Մարիա Հոֆմանի, Պաուլինա Սթեգմանի և Գերտրուդ Գիյում-Շաակի հետ միասին ստեղծել է «Աշխատավորների շահերի պաշտպանության միություն», միությունը ապահովում էր անվճար իրավաբանական և բժշկական աջակցություն։ Մեկ տարի անց ոստիկանությունը լուծարել է ավելի քան հազար անդամ ունեցող կազմակերպությունը։
1887 թվականին Էմմայի ամուսինը աշխատանքի անցավ Ֆելտենում գտնվող դեղատանը, որտեղ ընտանիքը բնակվում էր մինչև 1894 թվականը։ Կնոջ քաղաքական գործունեության համար Էմանուել Իհրերը զրկվել է լիցենզիայից և ստիպված է եղել վաճառել դեղատունը։ Ընտանիքը տեղափոխվել է Բեռլին։
1889 թվականին Կլարա Ցետկինի հետ Էմման դարձել Է Փարիզում սոցիալիստների միջազգային կոնգրեսի պատվիրակը։ 1890 թվականին նա դարձել է առաջին կինը, որն ընտրվել է գերմանական արհմիությունների գլխավոր կոմիտե։ 1891 թվականին հունվարից Էմման հրատարակել է «Աշխատող» շաբաթաթերթը, 1892 թվականից՝ «Հավասարությունը»։
Էմմա Իհրերի անունը կրում են Բեռլինի Լիխտենբերգ և Ֆելտենի շրջանի փողոցները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Claudia von Gélieu: Sie kannte nicht den Ehrgeiz, der an erster Stelle stehen will. Emma Ihrer (1857-1911) zum 150: Գեբուրստագ In: JahrBuch für Forschungen zur Geschichte der Arbeiterbewegung, Heft III / 2007, S. 92-104, Berlin, ISSN 1610-093X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Իհրեր» հոդվածին։ |
|